ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հիմա մեզ պետք են մարդիկ, ովքեր հաղթական տեսլական ունեն

Հիմա մեզ պետք են մարդիկ,  ովքեր հաղթական տեսլական ունեն
28.09.2023 | 20:39

Հուսահատությունը ոչ միայն մեղք է, այլև էս պահին կոնկրետ նիկոլիզմի ջրաղացին ջուր լցնելու ամենաարդյունավետ միջոցը: Մեզ չհուսահատվողներ են պետք, հուսադրողներ են պետք, վճռականներ են պետք:

Դադարեցրեք էս լացուկոծը, ավելի վատին ենք հասնելու, եթե սենց շարունակենք:

Հիմա մեզ պետք են մարդիկ, ովքեր հաղթական տեսլական ունեն ու համապատասխան վճռականություն էս դավաճանական ռեժիմից ազատվելու համար, մնացածը պարտվողական նիկոլիզմ է:

Նարեկ Սամսոնյան

Դիտվել է՝ 5154

Մեկնաբանություններ